Կարևոր իրադարձություններ

Գագիկ Ծառուկյանի այցից հետո մենք ունեցանք բարեկարգ նիստերի դահլիճ, թենիսի կորտ․ Տաթև Սեդրակյան

25 Մայիս, 2020 17:08
Հեղինակ՝ Տաթև Սեդրակյան
  Գագիկ Ծառուկյանի այցից հետո մենք ունեցանք բարեկարգ նիստերի դահլիճ, թենիսի կորտ․ Տաթև Սեդրակյան

Տաթև Սեդրակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Դա ձեր 2-ամյա աշխատանքի արդյունքն է պրն. նախարար, նախկինում նման բողոքներ չեն եղել...

Երեկ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այցելել էր օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, որտեղ այս պահին շինարարական աշխատանքներ են իրականացվում: Մասնավորապես նախարարն իր դժգոհությունն էր հայտնել նաև նախկինում կատարված աշխատանքների վերաբերյալ, ինչը սակայն տարակուսելի է այն առումով, որ արդեն իսկ 2 տարի այդ ամենը իր և իր ղեկավարած կառույցի համակարգման տակ է գտնվում և եթե խնդիր է ծագել, ապա դա բացառապես իրենց գործունեության արդյունքում է եղել: Ինչ է ստացվում, նախարարը բողոքում է կամ դժգոհում է սեփական աշխատանքի՞ց: Որովհետև ես եղել եմ մարզադպրոցի սան, ես շատ լավ եմ հիշում, թե Գագիկ Ծառուկյանն ինչպես այցելեց քոլեջ և ինչպես դրանից հետո նրան խնդրանքով դիմելուց հետո, կարճ ժամանակ անց մենք ունեցանք բարեկարգ ճաշարան, նիստերի դահլիճ, թենիսի կորտ և մի շարք այլ ենթակառուցվածքներ (տեսանյությում բոլորը երևում են): Եվ եթե հիմա, արդեն պաշտոնավարման 2-ամյա ժամանակահատվածից հետո, պրն. նախարարի մոտ որոշակի նեգատիվ է նկատվում, ապա դա իր իսկ թերի աշխատանքի արդյունք է, քանի որ այդ կառույցը իր ղեկավարած նախարարությանն է հանձնվել բարեկարգ և հիմնանորոգված:
Շատ լավ ու արդար կլիներ, որպեսզի նախկինում կատարված մեծ ծավալի աշխատանքը գնահատվեր, այլ ոչ թե սեփական թերությունները փորձ արվեր քողարկել նսեմացնելով այդ ազգանվեր գործունեությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին