Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    481,5
    487,5

  • EUR

    539,5
    551,5

  • RUB

    6,65
    6,95

Կարևոր իրադարձություններ

Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 37 նոր դեպք

25 Մայիս, 2020 16:23
Հեղինակ՝ Գնել Սանոսյան
Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 37 նոր դեպք

Մայիսի 25-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 406 դեպք, որոնցից 204-ն` առողջացած, 6-ը` մահվան ելքով:

Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել մարզպեգ Գնել Սանոսյանը եւ նշել, որ մարզում կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 37 նոր դեպք, 35 առողջացած եւ մահվան 1 նոր դեպք։

Մահվան դեպքի վերաբերյալ մարզպետը հայտնում է, որ պացիենտը եղել է 77 (տղամարդ) տարեկան և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Նախկինում նշվում էր նաեւ, որ արձանագրվել է մահվան դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Նա նշում է, որ այդպիսի դեպքերի թիվը 1 է:

«Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Ծակքար, Վերին Գետաշեն, Վարսեր, Արփունք, Ծովակ, Փոքր Մասրիկ, Վարդաձոր, Զոլաքար, Գեղամասար, Գանձակ, Չկալովկա, Աստղաձոր, Արծվանիստ, Ներքին Գետաշեն, Ձորագյուղ, Ծովագյուղ, Ակունք, Լուսակունք, Վաղաշեն եւ Գավառ համայնքներում»,- գրել է Սանոսյանը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին