Կարևոր իրադարձություններ

Գործի քննության ընթացքում կպարզվի հանցագործություն կատարած բոլոր անձանց ինքնությունը․ Արմեն Խաչատրյան

25 Մայիս, 2020 16:06
Գործի քննության ընթացքում կպարզվի հանցագործություն կատարած բոլոր անձանց ինքնությունը․ Արմեն Խաչատրյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն այսօր՝ մայիսի 25-ին, խորհրդարանում  անդրադառնալով Քաջարանի համայնքապետի պնդումներին, թե ոստիկանությունում բռնություն է կիրառվել, որ ինքը ոստիկանությունում տեսել է այդ ամեն, ասաց, թե քաղաքապետը չի կարող գնահատական տալ ոստիկանության գործողություններին։ 

Խաչատրյանն ասաց, որ քաղաքապետը որպես քաղաքացի կարող է իր կարծիքը հայտնել․ «Բոլորի կարծիքները քննարկման ենթակա են: Գործի քննության ընթացքում կպարզվի հանցագործություն կատարած բոլոր անձանց ինքնությունը, բոլոր փաստական հանգամանքները եւ վստահ եղեք, որ բոլորը դատարանի առաջ պատասխան կկրեն»:

Արմեն Խաչատրյանը հավելեց, որ ոստիկանապետի հանձնարարությամբ իրականացվում է ծառայողական քննություն, որպեսզի պարզեն ոստիկանության աշխատողների գործողությունների իրավաչափությունը․ «Իմ տեղեկություններով և ներքին համոզմունքով, այո, այդ գործողությունները համաչափ են եղել և ընդհանրապես սպասելի է, որ ոստիկանության գործողությունների ժամանակ քերծվածքներ լինեն, թեթև ցավ պատճառվի և այլն»:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին