Կարևոր իրադարձություններ

Կասեցումներ` Սյունիքում

25 Մայիս, 2020 14:39
Հեղինակ՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Կասեցումներ` Սյունիքում
ՀՀ առողջապահական և տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Սյունիքի մարզի մի շարք քաղաքաներում գործող տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը կասեցվել է․
 
«Մարզի քաղաքներում, մասնավորապես, Գորիսում, Կապանում, համատարած մշտադիտարկումների արդյունքով կասեցվել է տասնյակ տնտեսվարողների գործունեությունը։
 
Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի արձանագրած խախտումները ներկայացվում են ՀՀ պարետին եւ գործունեության ժամանակավոր արգելքի հիմք դառնում։
 
Կորոնավիրուսի (COVID19) տարածումը կանխելուն ուղղված` պարետի սահմանած անվտանգության կանոնները ենթակա են պարտադիր կատարման։ Խախտումների դեպքում վարչական տույժերը խստացվում են»։
 
 
 

 

Լրահոս

Դիտել ավելին