Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    481,5
    487,5

  • EUR

    539,5
    551,5

  • RUB

    6,65
    6,95

Կարևոր իրադարձություններ

Արցախի զորամասերում շարունակվում է իրականացվել անձնակազմին սննդով ապահովելու նոր տարբերակի ներդրման գործընթացը

25 Մայիս, 2020 13:43
Հեղինակ՝ Պաշտպանության Բանակ
Արցախի զորամասերում շարունակվում է իրականացվել անձնակազմին սննդով ապահովելու նոր տարբերակի ներդրման գործընթացը

Պաշտպանության բանակի զորամասերում շարունակվում է իրականացվել անձնակազմին սննդով ապահովելու նոր տարբերակի ներդրման գործընթացը: Հանրապետության հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում ևս անձնակազմի սննդի մատուցումը այսուհետ կիրականացնի քաղաքացիական կազմակերպությունը: Այս մասին տեղեկացնում է Արցախի Պաշտպանության բանակը։

Մայիսի 23-ին նոր ճաշարանի բացման արարողությանը մասնակցել է նաև ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը: Բանակի հրամանատարը, շնորհավորելով անձնակազմին, համոզմունք է հայտնել, որ նոր ճաշարանի բացումը լրացուցիչ առիթ կհանդիսանա մարտական պատրաստության գործընթացը ստորաբաժանումներում էլ ավելի բարձր մակարդակով կազմակերպելու և իրականացնելու համար: Արցախի Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը նաև շրջայց է կատարել նորակառույց ճաշարանում, ծանոթացել սանիտարահիգիենիկ պայմաններին, մատուցվող սննդատեսակներին, շփվել զինծառայողների ու սպասարկող անձնակազմի հետ:

Սննդի սպասարկումն իրականացնող մատակարար ընկերության ներկայացուցիչների խոսքով անձնակազմին սննդով ապահովելու գործընթացը մշտապես իրականացվելու է բարձր մակարդակով:

 

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին