Կարևոր իրադարձություններ

Քայլեր կձեռնարկվեն ՊԲ հերթացուցակում գտնվողներին նախատեսված ժամկետից շուտ բնակարաններով ապահովելու համար (տեսանյութ)

25 Մայիս, 2020 13:27
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյան
Քայլեր կձեռնարկվեն ՊԲ հերթացուցակում գտնվողներին նախատեսված ժամկետից շուտ բնակարաններով ապահովելու համար (տեսանյութ)

Այսօր Պաշտպանության բանակի հրամանատար, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ջալալ Հարությունյանն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ քննարկել է երկրի պաշտպանունակության հետևողական բարձրացման և զինծառայողների սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների առաջնահերթ լուծման ուղղությամբ ձեռնարկվելիք մի շարք օրակարգային հարցեր:

ԱՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ կարևորելով այս  հարցերի շուտափույթ լուծումը՝ նախագահն ընդգծել է, որ առաջիկայում շոշափելի քայլեր կձեռնարկվեն ՊԲ հերթացուցակում գտնվողներին նախատեսված ժամկետից շուտ բնակարաններով ապահովելու նպատակով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին