Կարևոր իրադարձություններ

Հեղափոխությունն ամենամեծ նվերն էր, որ ունեցել ենք վերջին մի քանի հարյուրամյակում․ Սերժ Թանկյան

25 Մայիս, 2020 10:04
Հեղինակ՝ Tumo Center for Creative Technologies
Հեղափոխությունն ամենամեծ նվերն էր, որ ունեցել ենք վերջին մի քանի հարյուրամյակում․ Սերժ Թանկյան

Սերժ Թանկյանը Նոր Զելանդիայից ուղիղ միացմամբ վարում է մեր TUMO Live-ի հատուկ թողարկումը: Այս մասին տեղեկանում ենք «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ֆեյսբուքյան էջից:

«Վերջում Սերժը կպատասխանի ձեր հարցերին»,- ասված է կենտրոնի ֆեյսբուքյան գրառման մեջ:
 
Հարցին՝ հեղափոխությունից հետո Թանկյանը զգու՞մ է արդյոք որևէ փոփոխություն Հայաստանի և սփյուռքի միջև հարաբերություններում, նա պատասխանեց․ «Այո՛, անկասկած։ Հեղափոխությունն, ըստ իս, պարզապես հեղափոխություն չէր Հայաստանում, այլ հեղափոխություն էր ողջ հայ ժողովրդի համար»։ Նա նշեց, որ թեև կային կազմակերպություններ սփյուռքում, որոնք հանրապետական նախկին ռեժիմի կողքին էին, սփյուռքի հայերի մեծամասնությունը ատում էր օլիգարխիկ կլեպտոկրատիան, որ տիրում էր երկրում։

«Եվ հասկանում էին, որ դա պետք է փոխվի, հույս ունեին, որ կփոխվի, բայց չգիտեին, թե ինչպես դա տեղի կունենա։ Դա սփյուռքի անելիքը չէր, ձեր գործն էր, ձեր հեղափոխությունը։ Բայց երբ հեղափոխությունը տեղի ունեցավ, ու ես վերադարձա Լոս Անջելես, և բոլորն ինձ հարցնում էին՝ ի՞նչ է կատարվում այնտեղ, իմ առաջին ու անկեղծ արձագանքն այն էր, որ մենք ունեցանք հեղափոխություն Հայաստանում, հիմա ժամանակն է, որ անենք դա սփյուռքում։ Մեզ պետք է նոր հայացք՝ նայելու Հայաստանին, մեր ժողովրդին, մեզ պետք է Հայաստանի հետ կապվելու նոր եղանակ»,- ասաց Սերժ Թանկյանը։


Ըստ նրա՝ հեղափոխությունն ամենամեծ նվերն էր, որ մենք՝ որպես ժողովուրդ, ունեցել ենք վերջին մի քանի հարյուրամյակում, և պիտի պաշտպանենք այն, «գուրգուրանքով պետք է նայենք»։

Մանրամասները՝ տեսանյութում։ 
 

 

Լրահոս

Դիտել ավելին