Կարևոր իրադարձություններ

Կապանում բերման ենթարկվածներին տեղափոխում են Երևան․ ցույցն ավարտվեց

24 Մայիս, 2020 23:35
Կապանում բերման ենթարկվածներին տեղափոխում են Երևան․ ցույցն ավարտվեց

Մոտ 9 ժամ անց Կապանում  հավաքված քաղաքացիները որոշեցին դադարեցնել բողոքի ակցիան:

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, դուրս գալով ոստիկանական բաժանմունքից, ցուցարարներին հայտնեց, որ երիտասարդները տեղաղափոխվում են Երեւան, նրանց գործի հետագա ընթացքով զբաղվելու է արդեն ԱԱԾ-ն:

«Ինձ երաշխիք են տվել, որ բռնություն գործադրողներն օրենքով նախատեսված պատասխանատվություն են կրելու։ Ես վստահում եմ մեր ոստիկանության բարձաստիճան պաշտոնյաներին, համոզված եմ  որ բռնություն չի լինի եւ կլինի արդար քննություն, իսկ եթե երաշխիքները չպահվեն, ես ինքս ձեզ հետ նորից կգամ այստեղ»,- ասաց Փարամազյանը:

Հիշեցնենք՝ Սյունիքի մարզում երեկ դիմակավորված անձանց կողմից բերման են ենթարկվել մի շարք անձինք` առանց ձերբակալման հիմք ներկայացնելու: Նրանց փորձում էին տեղափոխել Երևան, սակայն հարազատները պահանջում էին ներկայացնել ձերբակալման հիմքերը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին