Կարևոր իրադարձություններ

Էջմիածնում Lexus-ի վարորդը վրաերթի է ենթարկել տատիկին և նրա 2 թոռներին․ վարորդը փախուստի է դիմել

24 Մայիս, 2020 23:20
Էջմիածնում Lexus-ի վարորդը վրաերթի է ենթարկել տատիկին և նրա 2 թոռներին․ վարորդը փախուստի է դիմել

Այսօր՝ մայիսի 24-ին, Արմավիրի մարզում Lexus մակնիշի 36 M0 855 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Էջմիածին քաղաքի Պետրոզավոդսկ փողոցի թիվ 68 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել Էջմիածին քաղքաի բնակիչներ, 56-ամյա Կարինե Եղիազարյանի, 5-ամյա Կարինե Ալեքսանյանին և 4-ամյա Ռուզաննա Մովսեսյանին: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ վարորդը վրաերթի ենթարկվածներին թողնելով անօգնական, իսկ ավտոմեքենան էլ թողնելով դեպքի վայրում, դիմել է փախուստի:

Վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: 

Աղբյուրի տեղեկություններով, վրաերթի ենթարկվածներն են տատիկը և իր 2 անչափահաս թոռնիկները: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին