Կարևոր իրադարձություններ

Կապանում իրավիճակը շարունակում է լարված մնալ. ուղիղ միացում

24 Մայիս, 2020 22:13
Կապանում իրավիճակը շարունակում է լարված մնալ. ուղիղ միացում

Կապանի ոստիկանության բաժանմունքի մոտ բողոքի ակցիան շարունակվում է։ Հարյուրավոր քաղաքացիներ են հավաքվել բաժանմունքի մոտ:  Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը ժամանել է այնտեղ՝ այդկերպ կատարելով բողոքի ակցիայի մասնակիցների պահանջը: Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը նույնպես ոստիկանության առջև է։

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 23-ին, դիմակավորված և զինված ոստիկանները ձերբակալել են Քաջարանի համայնքապետի մերձավոր շրջապատից 4 անձի, որոնք այժմ գտնվում են ոստիկանության Կապանի բաժանմունքում։ Ոստիկանության շենքի դիմաց հավաքվել են բազմաթիվ քաջարանցիներ, որոնք պահանջում են Երևան չտեղափոխել և ազատ արձակել բերման ենթարկված, ապա ձերբակալված իրենց համաքաղաքացիներին։

Ոստիկանության պետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվում ոստիկանության Կապանի բաժնում տեղի ունեցածի առնչությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին