Կարևոր իրադարձություններ

Վրաստանի դեսպանատան մոտակայքում ծառը կոտրվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարարական ջոկատը

24 Մայիս, 2020 21:42
Վրաստանի դեսպանատան մոտակայքում ծառը կոտրվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարարական ջոկատը

Այսօր՝ մայիսի 24-ին, ժամը 16։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաբայան փողոցում՝ Վրաստանի դեսպանատան մոտակայքում, ծառը կոտրվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված։ Այս մաիսն հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ ծառը շրջվել է էլեկտրական լարերի վրա և վնասել։

Փրկարարները կանաչապատման աշխատակիցների հետ միասին մասնատել են վնասված ծառը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից։

 

 

Լրահոս

Դիտել ավելին