Կարևոր իրադարձություններ

Նախարարի խոսքերը թյուրիմացություն են առաջացրել և քաղաքական մանիպուլյացիաների պատճառ դարձել. Ալինա Նիկողոսյան

24 Մայիս, 2020 20:50
Նախարարի խոսքերը թյուրիմացություն են առաջացրել և քաղաքական մանիպուլյացիաների պատճառ դարձել. Ալինա Նիկողոսյան

Նախարարի խոսքերը թյուրիմացություն են առաջացրել և քաղաքական մանիպուլյացիաների պատճառ դարձել։ Այս մասին GHN գործակալությանը հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն անդրադառնավով՝  նախարար Արսեն Թորոսյանի՝ Վրաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի մասին հայտարարությանը։

«Մենք բարձր ենք գնահատում սահմաններ չճանաչող այս մարտահրավերին դիմագրավելու գործում վրաց գործընկերներիս հետ ունեցած սերտ համագործակցությունը: Մեր հարաբերություններում գերիշխում է համագործակցության ոգին, և որևէ կարիք չկա վերջինիս արհեստական մրցակցության տարրեր հաղորդել։

Հենց այդ տրամաբանությանը հետևելով՝ մենք կառուցել և զարգացնելու ենք մեր փոխգործակցությունն այս ոլորտում։  Ցավում ենք, որ նախարարի խոսքերը թյուրըմբռման և քաղաքական մանիպուլյացիաների տեղիք են տվել: Բոլոր երկրները ունեն իրենց ազգային մակարդակով ներդրված համակարգեր և համավարակին դիմագրավելու ազգային մարտավարություններ, որոնց գերնպատակն է, հաշվի առնելով յուրաքանչյուր իրավիճակի առանձնահատկությունները, առավելագույնս արդյունավետորեն հասցեագրել առկա բոլոր խնդիրները:

Մեր վրացի գործընկերներին հետեւողական հաջողություններ ենք մաղթում համաճարակի դեմ պայքարում»,- ասել է Ալինա Նիկողոսյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին