Կարևոր իրադարձություններ

Մի քանի օր անց, եթե վարակվածների թիվը աճեց, արդյո՞ք այս մարդիկ էլի մեղավոր կփնտրեն․ Աշոտ Սարգսյան

24 Մայիս, 2020 20:31
Հեղինակ՝ Աշոտ Սարգսյան
Մի քանի օր անց, եթե վարակվածների թիվը աճեց, արդյո՞ք այս մարդիկ էլի մեղավոր կփնտրեն․ Աշոտ Սարգսյան

Առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, կից գրելով․

«Այս գրառումը որևիցե կապ չունի հավաքի բուն իմաստի հետ:

Մի քանի օր անց, եթե վարակվածների թիվը աճեց, արդյոք այս մարդիկ էլի մեղավոր կփնտրեն՞, թե կհիշեն այս օրը, երբ շատերը առանց հեռավորություն պահպանելու, առանց դիմակի կանգնած են: Կարծում եմ էլի կմեղադրեն Արսեն Թորոսյանին, որը ողջ բուժանձնակազմի հետ աշխատում է գրեթե 24 ժամ: Շատ կարևոր է, ամեն մեկս մեզ հարց տանք, իսկ ինչ եմ արել ես կանխարգելման համար...

Մենք բոլորս ուզում ենք օր առաջ ազատվել կորոնավիրուսից, բայց դա պետք է անենք միասին: Շատ կարևոր է միասինը, մեկս մյուսի առողջության մասին մտածելով կարող ենք հաղթահարել, կրենք դիմակ և պահպանենք սոցիալական հեռավորություն»:

 

Լրահոս

Դիտել ավելին