Կարևոր իրադարձություններ

Բռնության ենթարկված քաղաքացու համար պատժվողներ լինելու են․ Հունան Պողոսյանը ժամանել է բողոքի ակցիայի մասնակիցների մոտ

24 Մայիս, 2020 20:14
Բռնության ենթարկված քաղաքացու համար պատժվողներ լինելու են․ Հունան Պողոսյանը ժամանել է բողոքի ակցիայի մասնակիցների մոտ

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը Կապանի ոստիկանության բաժանմունքի մոտ է, նա զրուցում է արդեն մի քանի ժամ այնտեղ բողոքի ակցիա իրականացնողների հետ։ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը նույնպես ոստիկանության առջև է։

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 23-ին, դիմակավորված և զինված ոստիկանները ձերբակալել են Քաջարանի համայնքապետի մերձավոր շրջապատից 4 անձի, որոնք այժմ գտնվում են ոստիկանության Կապանի բաժանմունքում։ Ձերբակալվածներից մեկը, ում քիչ առաջ ազատ են արձակել, պարզվում է՝ սխալմամբ է տարվել ոստիկանանական բաժանմունք:

Մարզպետը զրուցել է արդեն մի քանի ժամ այնտեղ բողոք իրականացնող քաղաքացիների հետ: Նա նշել է, որ ոստիկանության գործողություններում քաղաքական ենթատեքստեր չկան, իսկ այն, որ բռնության ենթարկված քաղաքացու համար պատժվողներ լինելու են, միանշանակ է: 

«Այն, որ բռնության ենթարկված քաղաքացու համար պատժվողներ լինելու են, միանշանակ է»,- ասել է Պողոսյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին