Կարևոր իրադարձություններ

Եթե մեքենայում 1-ից ավելի մարդ կա, ուրեմն բոլորն առանց բացառության պետք է լինեն դիմակով․ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է առաջիկայում սպասվող փոփոխությունները

24 Մայիս, 2020 19:15
Եթե մեքենայում 1-ից ավելի մարդ կա, ուրեմն բոլորն առանց բացառության պետք է լինեն դիմակով․ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է առաջիկայում սպասվող փոփոխությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով խոսեց կորոնավիրուսի նոր բռնկման մասին։ 

Վարչապետ ուղիղ եթերում հայտարարեց, որ շուտով պարետը նոր որոշում է ստորագրելու դիմակի կրման վերաբերյալ։

Վարչապետը մասնավորապես ներկայացրեց նշեց, որ առևտրի բոլոր մասնակիցները, անկախ իրենց գտնվելու վայրից, պետք է լինեն դիմակով։ Կանոնը այժմ գործում է միայն շուկաների, փակ առևտրի կետրոնների համար, իսկ պարետի որոշումից հետո կգործի ամենուր։

Նա նաև հավելեց, որ ավտոմեքենաները դիտվելու են որպես փակ տարածք։

«Մեքենաների համար առկա կանոնները մենք լրացրել ենք հետեւյալ կերպ: Ցանկացած մեքենայի մեջ 1-ից ավելի անձինք երթեւեկելիս, եթե մեքենայում  1-ից ավելի մարդ  կա, ուրեմն բոլորն առանց բացառության պետք է լինեն դիմակով եւ դիմակով չլինելը բերելու է խստագույն վարչական պատասխանատվության: Դիմակի կրման կանոնները եւ ձեռքերի ախտահանման կանոնները պահպանելով մենք նվազեցնում ենք կորոնավիրուսակիրների թիվը:

Մենք եկել ենք եզրակացության, որ անգամ տանը պատրաստված, ինքնագործ դիմակները կարող են պաշտպանել քաղաքացիներին կորոնավիրուսի վտանգներից»,- ասացվարչապետը:

 

Լրահոս

Դիտել ավելին