Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    489

  • EUR

    543,5
    555,5

  • RUB

    6,66
    6,96

Կարևոր իրադարձություններ

Նոր Հայաստանի գյուղաբնակ քաղաքացին իր հողի վրա պետք է ապրի ու աշխատի արժանապատիվ

23 Մայիս, 2020 22:28
Հեղինակ՝ Գևորգ Պապոյան
Նոր Հայաստանի գյուղաբնակ քաղաքացին իր հողի վրա պետք է ապրի ու աշխատի արժանապատիվ

Իմ քայլը խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

«Այո՜, հայ գյուղաբնակ քաղաքացին պետք է կոկիկ հագնված գնա աշխատանքի, այս դեպքում իր այգին, հողը մշակելու։ Պետք է ունենա արտահագուստ, որը կկրի իր հողն ու այգին մշակելիս, իսկ երեկոյան պետք է իր կնոջ հետ նստի մեքենա ու գնա կինոթատրոն, թատրոն կամ սրճարան։ Այսպիսին պետք է լինի մեր գյուղը, այսպիսի կյանքով պետք է ապրեն մեր հարգարժան գյուղաբնակ քաղաքացիները։

Իսկ նրանք, ովքեր խեղաթյուրում են վարչապետի այսօրվա խոսքը, համարում են, որ գյուղացին միշտ պետք է լինի անխնամ, տանջված, կռացած, սևացած, հոգնած... Ոչ ու նորից ոչ։ Նոր Հայաստանի գյուղաբնակ քաղաքացին իր հողի վրա պետք է ապրի ու աշխատի արժանապատիվ ու հաճույք ստանա իր աշխատանքից՝ վայելելով դրա արդար պտուղները։ Սա առաջին հերթին մտածողության խնդիր է բոլորիս համար»։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին