Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. 26-ամյա վարորդը BMW-ով կողաշրջված վիճակում հայտնվել է դաշտում. ՊՆ 2 ծառայող տեղափոխվել են հիվանդանոց

23 Մայիս, 2020 18:38
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. 26-ամյա վարորդը BMW-ով կողաշրջված վիճակում հայտնվել է դաշտում. ՊՆ 2 ծառայող տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ մայիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ Ժամը 23:30-ի սահմաններում Լենուղի գյուղի բնակիչ, 26-ամյա Նարեկ Մ.-ն, իր վարած BMW մակնիշի 46 VN 046 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 24 կմ-ին, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Նարեկ Մ.-ն և ուղևոր, Վաղարշապատ քաղաքի բնակիչ, 29-ամյա Միսաք Մ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կնետրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

Լրահոս

Դիտել ավելին