Կարևոր իրադարձություններ

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 11 նոր դեպք ունենք․ Գնել Սանոսյան

23 Մայիս, 2020 17:57
Հեղինակ՝ Գնել Սանոսյան
Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 11 նոր դեպք ունենք․ Գնել Սանոսյան

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մայիսի 23-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 334 դեպք, որոնցից 135-ն` առողջացած:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 11 նոր դեպք, 5 առողջացած, 5` մահվան ելքով:

Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Ծակքար, Վերին Գետաշեն, Վարսեր, Արփունք, Ծովակ, Փոքր Մասրիկ, Վարդաձոր, Զոլաքար, Գեղամասար, Գանձակ, Չկալովկա, Աստղաձոր, Արծվանիստ, Ներքին Գետաշեն եւ Ձորագյուղ համայնքներում»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին