Կարևոր իրադարձություններ

Վերաքննիչ բողոքները մակագրվում են 18 դատավորներից հենց Արմեն Դանիելյանին․ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները վերաքննիչ բողոքները հետ են վերցրել

23 Մայիս, 2020 17:48
Հեղինակ՝ Արամ Վարդևանյան
Վերաքննիչ բողոքները մակագրվում են 18 դատավորներից հենց Արմեն Դանիելյանին․ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները վերաքննիչ բողոքները հետ են վերցրել

Ռոբերտ Քոչարյանի Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․  

«Տեղեկացնում եմ, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Հայկ Ալումյանի, Արամ Վարդևանյանի և Արամ Օրբելյանի վերաքննիչ բողոքների վերաբերյալ այսօր Վերաքննիչ քրեական դատարան մուտքագրվել է դիմում՝ նշված վերաքննիչ բողոքները հետ վերցնելու վերաբերյալ:

Հ.Գ. 12 ամսվա ընթացքում սույն գործով ներկայացվել էին երկու անձնական երաշխավորության միջնորդություններ, երկուսը իրավական տեսանկյունից անհերքելի է, որ ենթակա էին բավարարման: Երկուսի վերաբերյալ վերաքննիչ բողոքները մակագրվում են 18 դատավորներից հենց Արմեն Դանիելյանին...»։

 

Լրահոս

Դիտել ավելին