Կարևոր իրադարձություններ

Հայաստանն իրավական պետություն է և բոլորս հավասար ենք օրենքի առջև․ Ռոմանոս Պետրոսյանը պարզաբանում է

23 Մայիս, 2020 16:51
Հեղինակ՝ Ռոմանոս Պետրոսյան
Հայաստանն իրավական պետություն է և բոլորս հավասար ենք օրենքի առջև․ Ռոմանոս Պետրոսյանը պարզաբանում է

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի հայրենակիցներ,

Ի պատասխան վերջին օրերին մամուլում «Աբովյանի համայնքապետը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կոտայքի մարզպետի» վերտառությամբ հրապարակումների, անհրաժեշտ եմ համարում էական նշանակություն ունեցող մանրամասներով պարզաբանում ներկայացնել․

Քաղաքացի Մարիետա Մխիթարյանին պատկանող Աբովյան համայնքի վարչական տարածքում գտնվող շուրջ 3 հա մակերես զբաղեցնող գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասը փաստացի օգտագործվում է որպես հասարակական սննդի և հանգստի օբյեկտ «Օազիս» անվամբ։ Իմ կողմից գրության հիման վրա ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիային և հողօգտագործման վերահսկողության վարչության կողմից իրականացվել է ըստ անհրաժեշտության ստուգում, որի արդյունքներում կազմվել է հողերի օգտագործման խախտումների ակտ:

Պարզվել է, որ համայնքի վարչական սահմաններում գտնվող քաղաքացի Մարիետա Մխիթարյանի սեփականություն հանդիսացող 3.00166 հա մակերեսով /ծածկագիր 07-002-0048-0157/ գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ գործառնական նշանակության , 0.0091 հա մակերեսով /ծածկագիր 07-002-0048-0148/ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության և համայնքի սեփականությունը հանդիսացող /ծածկագիր 07-002-0048-0001/ գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ գործառնական նշանակության հողամասերում առանց որևիցէ օրինական և նպատակային նշանակության փոփոխության կառուցվել և գործում է «Օազիս» անվանումը կրող հասարակական սննդի և հանգստի օբյեկտ:

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շահբազյանի կողմից ակտում արձանագրված խախտումների համար ինձ է ներկայացվել Աբովյան համայնքի պաշտոնատար անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու միջնորդագիր: Իմ որոշմամբ հողամասերի գործառնական նշանակության և հողատեսքերի ինքնակամ փոփոխությունները չկանխելու համար Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանին նշանակվել է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունապատիկի չափով:

Հ․Գ․ Մեր գործողություններում դավադրություններ փնտրելու ապարդյուն ջանքերի փոխարեն՝ Կոտայքի մարզում տնտեսական գործունեություն իրականցնող անձանց խնդրում եմ, միաժամանակ հորդորում եմ տնտեսական գործունեություն իրականացնելիս խստագույնս պահպանել իրավակարգավորումներով սահմանաված իրավական նորմերը, իսկ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց, օրենքով լիազորված գործողություններ իրականացնելիս, բացառել խնամի-ծանոթ-բարեկամ, ընկերական հարաբերություններ սկզբունքով առաջնորդվելը:

Հայաստանի Հանրապետությունն իրավական պետություն է և բոլորս հավասար ենք օրենքի առջև»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին