Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    481,5
    487,5

  • EUR

    539,5
    551,5

  • RUB

    6,65
    6,95

Կարևոր իրադարձություններ

Խոշոր և ողբերգական ավտովթար Արցախում․ կա 2 զոհ և 2 վիրավոր

23 Մայիս, 2020 15:58
Խոշոր և ողբերգական ավտովթար Արցախում․ կա 2 զոհ և 2 վիրավոր

Երեկ՝ մայիսի 22-ին ժամը 14։30-ի սահմաններում Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհի 11-րդ կիլոմետրին իրար են բախվել «ՎԱԶ-2121», «ԲՄՎ-520» և «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոտոմեքենաները: Այս մասին հայտնում են Արցախի քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։

Նշբում է, որ վթարի հետևանքով «ԲՄՎ-520»-ի 1941թ․ ծնված ուղևորը և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի 1953թ․ ծնված վարորդը բուժհաստատություն տեղափոխվելու ճանապարհին մահացել են, իսկ «ԲՄՎ-520» ավտոմեքենայի 1973թ․ ծնված վարորդը և «ՎԱԶ-2121»-ի ավտոմեքենայի 1980թ․ ծնված ուղևորը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու շրջբուժմիավորում, այս մասին հայտնում է ԱՀ քննչական կոմիտեն։

ԱՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել են փորձաքննություններ։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին