Կարևոր իրադարձություններ

Բախտս բերեց, իմ ոտքով տուն եմ գնում․ կորոնավիրուսով վարակված 96-ամյա Սերյոժա պապիկը դուրս է գրվել հիվանդանոցից

23 Մայիս, 2020 14:49
Բախտս բերեց, իմ ոտքով տուն եմ գնում․ կորոնավիրուսով վարակված 96-ամյա Սերյոժա պապիկը դուրս է գրվել հիվանդանոցից

96-ամյա Ստեփանյան Սերյոժան դուրս է գրվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից: Այս մասին տեղեկանում ենք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տարածած հաղորդագրոությունից։ 

Նա Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Բ/Կ էր տեղափոխվել նոր կորոնավիրուսով, չուներ այլ հիվանդություն:

«Շնորհակալ եմ ինձ առողջացնելու համար, 96 տարեկան մարդ եմ, բժիշկն ասաց սիրտս 20 տարեկանի սիրտ է, բախտս բերեց, իմ ոտքով տուն եմ գնում: Թող բոլորն առողջ լինեն, զգույշ ու ուշադիր, դժվար է մեծերի համար հիվանդանոց ընկնելը»,- տուն գնալիս ասաել է Սերյոժա պապիկը:

 

Լրահոս

Դիտել ավելին