Կարևոր իրադարձություններ

ՀՔԾ-ն մերժել է Ազգային Ժողովում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ քրեական գործ հարուցել

23 Մայիս, 2020 13:50
ՀՔԾ-ն մերժել է Ազգային Ժողովում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ քրեական գործ հարուցել

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել Ազգային Ժողովում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա քրեական գործ հարուցելը մերժելու մասին: Այս մասին ԶԼՄ-ների հետ զրույցում հայտնել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Օհանջանյանը հավելելով է, որ քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով:

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին Ազգային ժողովում ծեծկռտուք էր տեղի ունեցել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև։

 

Լրահոս

Դիտել ավելին