Կարևոր իրադարձություններ

Սյունիքի մարզում 65-ամյա վարորդն ավտոմեքենան բարձրանալիս սայթաքել ու ընկել է անվադողի տակ․ նա հիվանդանոցում մահացել է

23 Մայիս, 2020 13:07
Սյունիքի մարզում 65-ամյա վարորդն ավտոմեքենան բարձրանալիս սայթաքել ու ընկել է անվադողի տակ․ նա հիվանդանոցում մահացել է

Երեկ՝ մայիսի 22-ին, ժամը 11։30-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ՝ 65-ամյա Ռոստոմ Հ-ն Մեղրի-Երևան ավտոճանապարհի 130.5 կմ հատվածում իր կողմից շահագործվող Renault Magnum 420 մակնիշի 33 ԼP 279 համարանիշի ավտոմեքենան վերանորոգելու նպատակով կայանել է ճանապարհի աջակողմյան հատվածում, ապա դուրս եկել ավտոմեքենայի սրահից։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում աղբյուրը, սակայն ավտոմեքենան սկսել է ինքնուրույն ընթանալ և երբ արգելակելու նպատակով Ռոստոմ Հ-ն փորձել է մուտք գործել ավտոմեքենայի սրահ, սայթաքել, ընկել է ավտոմեքենայի անվադողի տակ, որից հետո մարմնական վնասվածքներով նրան տեղափոխել են «Գորիս» բժշկական կենտրոն, որտեղ ժամեր անց, գիտակցության չգալով, մահացել է։

Մանրամասները՝ այստեղ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին