Կարևոր իրադարձություններ

Ողբերգական ավտովտար Ջրվեժ-Աբովյան ավտոճանապարհին․ «BMW»-ն բախվել է կամրջի արգելապատնեշին․ 42-ամյա վարորդը տեղում մահացել է

23 Մայիս, 2020 12:35
Ողբերգական ավտովտար Ջրվեժ-Աբովյան ավտոճանապարհին․ «BMW»-ն բախվել է կամրջի արգելապատնեշին․ 42-ամյա վարորդը տեղում մահացել է

Այսօր՝ մայիսի 23-ին, ժամը 02:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջրվեժ-Աբովյան ավտոճանապարհին՝ «Ծիրանի» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է պատին: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Գառնի-Ջրվեժ ավտոճանապարհին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դավիթ Ղ․, ծնված 1978 թ․) բախվել է կամրջի արգելապատնեշին, ինչի հետևանքով 42-ամյա վարորդը տեղում մահացել է։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։

 

 

Լրահոս

Դիտել ավելին