Կարևոր իրադարձություններ

«Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան բախվել է գերեզմանատան պատին․ կա 4 տուժած

23 Մայիս, 2020 12:06
«Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան բախվել է գերեզմանատան պատին․ կա 4 տուժած

Երեկ՝ մայիսի 22-ին, ժամը 17:57-ին Երևանի Սիլիկյան և Հաղթանակ թաղա­մասերի ավտոճանապարհի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան բախվել է գերեզմանատան պատին։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ուղևորներին (Մարիետա Շ․, ծնված 1955թ․ և Իրինա Մ․, ծնված 1976 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վարորդն ու մյուս ուղևոր Լևոն Մ․-ն (ծնված 1997 թ․) տեղի ուժերով տեղափոխվել են «Աստղիկ» ԲԿ։

Իրինա Մ․-ի առողջական վիճակը բժիշկները գնահատվել է կայուն: Մյուս տուժածները ստանացել են համապատասխան բուժօգնություն և դուրս են գրվել։

 

 

Լրահոս

Դիտել ավելին