Կարևոր իրադարձություններ

Քոչարյանի պաշտպաններ բողոքը մակագրվել դատավոր Արմեն Դանիելյանին

23 Մայիս, 2020 11:39
Քոչարյանի պաշտպաններ բողոքը մակագրվել դատավոր Արմեն Դանիելյանին

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու, գրավով կամ անձնական երաշխավորությամբ փոխարինելու մասին պաշտպանների միջնորդությունները մերժելու որոշման դեմ վերաքննիչ ներկայացված բողոքը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ պաշտպանական կողմը ներկայացրել էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու երեք միջնորդություն՝ անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու, կորոնավիրուսով պայմանավորված խափանման միջոցն ընդհանրապես վերացնելու մասին, ինչպես նաև՝ գրավ կիրառելու մասին։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին