Կարևոր իրադարձություններ

Գյուլագարակ գյուղում ուժեղ քամուց ծառը պոկվել եւ ընկել է ճանապարհի երթեւեկելի հատված. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

23 Մայիս, 2020 11:27
Գյուլագարակ գյուղում ուժեղ քամուց ծառը պոկվել եւ ընկել է ճանապարհի երթեւեկելի հատված. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

Երեկ՝ մայիսի 22-ին, ժամը 19։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Գյուլագարակ գյուղի սկզբնամասում ուժեղ քամուց ծառը պոկվել եւ ընկել է ճանապարհի երթեւեկելի հատված։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Փրկարարները մասնատել են վնասված ծառը եւ հեռացրել ճանապարհի երթեւեկելի հատվածից։

 

 

Լրահոս

Դիտել ավելին