Կարևոր իրադարձություններ

Մահացած պացիենտները եղել են 74, 86, 54, տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ․ ԱՆ

23 Մայիս, 2020 11:05
Մահացած պացիենտները եղել են 74, 86, 54, տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ․ ԱՆ

Մայիսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 6302 դեպք, որոնցից 2936-ն` առողջացած, 77-ը` մահվան ելքով: Ասյ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3257 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 49080 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 374 նոր դեպք և 62 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 74 (տղամարդ), 86 (կին), 54 (կին), տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 32 է:

 

Լրահոս

Դիտել ավելին