Կարևոր իրադարձություններ

Գյումրիում ուժեղ քամուց շենքի տանիքն ամբողջությամբ վնասվել է․ թիթեղյա ծածկը հայտնվել է ճանապարհի երթևեկելի հատվածում․ ԱԻՆ

23 Մայիս, 2020 10:03
Գյումրիում ուժեղ քամուց շենքի տանիքն ամբողջությամբ վնասվել է․ թիթեղյա ծածկը հայտնվել է ճանապարհի երթևեկելի հատվածում․ ԱԻՆ

Երեկ՝ մայիսի 22-ին, ժամը 19։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամուց վնասվել է Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի թիվ 177 շենքի տանիքը: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ուժեղ քամուց վնասվել է թիվ 66 շենքի տանիքը՝ ամբողջությամբ (մոտ 560 քմ), որի թիթեղյա ծածկը (մոտ 30 հատ) հայտնվել է ճանապարհի երթևեկելի հատվածում:

Փրկարարները թիթեղները հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին