Կարևոր իրադարձություններ

Հույս ունենք շուտով մեկնարկել «Իմ քայլը» հիմնադրամի նոր ծրագրեր Արցախում․ Աննա Հակոբյանն ու Արտակ Բեգլարյանը քննարկել են համագործակցության հարցեր

23 Մայիս, 2020 00:30
Հույս ունենք շուտով մեկնարկել «Իմ քայլը» հիմնադրամի նոր ծրագրեր Արցախում․ Աննա Հակոբյանն ու Արտակ Բեգլարյանը քննարկել են համագործակցության հարցեր

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյամ իր էջում գրել է․

«Ուրախ էի հերթական անգամ համագործակցության ծրագրեր քննարկել ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհուրդների նախագահ Աննա Հակոբյանի հետ:

Կարևոր էր նախորդ հանդիպումից հետո արձանագրել, որ արդեն մեկնարկել է «Աղքատության փուլային հաղթահարման» պիլոտային ծրագիրը, որի շրջանակներում ավելի քան 25 ընտանիքներ կստանան մասնագիտացված երկարաժամկետ աջակցություն՝ մեր երկու կառույցների և «Վորլդ վիժն Հայաստան» հիմնադրամի ու ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի ու վերաբնակեցման նախարարության կողմից: Հույս ունենք շուտով մեկնարկել «Իմ քայլը» հիմնադրամի նոր ծրագրեր Արցախում»:

 

Լրահոս

Դիտել ավելին