Կարևոր իրադարձություններ

Միջմարզային երթուղիները չեն գործում, ինչն էլ առաջացրել է հատկապես Երևանում աշխատող մեր քաղաքացիների դժգոհությունը․ Կոտայքի մարզպետարան

22 Մայիս, 2020 22:23
Միջմարզային երթուղիները չեն գործում, ինչն էլ առաջացրել է հատկապես Երևանում աշխատող մեր քաղաքացիների դժգոհությունը․ Կոտայքի մարզպետարան

Չնայած ՀՀ Պարետի որոշմամբ մայիսի 18-ից ամբողջովին վերականգնված է հանրային տրանսպորտի աշխատանքը, սակայն Չարենցավան- Երևան, Աբովյան-Երևան միջմարզային երթուղիները չեն գործում, ինչն էլ առաջացրել է հատկապես Երևանում աշխատող մեր քաղաքացիների դժգոհությունը: Այս մասին հայտնում են Կոտայքի մարզպետարանից։

Հաշվի առնելով այդ հանգամանքը և ականջալուր լինելով մեր հայրենակիցների դժգոհություններին` համապատասխան գրությամբ դիմել ենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն` խնդրի լուծման և երթուղիները գործարկելու ուղղությամբ անհրաժեշտ միջամտության նպատակով:

 

Լրահոս

Դիտել ավելին