Կարևոր իրադարձություններ

Արարատի մարզում բախվել են Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները․ կա 1 զոհ, 3 վիրավոր

22 Մայիս, 2020 21:43
Արարատի մարզում բախվել են Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները․ կա 1 զոհ, 3 վիրավոր

Այսօր՝ մայիսի 22-ին, ժամը 10:30-ի սահմաններում Արարատի մարզում՝ Շահումյան-Տափերական գյուղամիջյան ճանապարհի 1.5-րդ կմ հատվածում, բախվել են Mercedes մակնիշի 07 ՍX 070 համարանիշի և Opel մակնիշի 36 NV 966 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն, որտեղ նրանցից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է:

Փաստի առթիվ քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահածածի, վարորդների և վիրավորների ինքնությունը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին