Կարևոր իրադարձություններ

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հայտարարությունը՝ փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարան ներխուժելու դեպքի վերաբերյալ

22 Մայիս, 2020 21:29
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հայտարարությունը՝ փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարան ներխուժելու դեպքի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հայտարարությունը՝ փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարան ներխուժելու դեպքի վերաբերյալ․

«Համացանցում գործող զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների համաձայն երեկ` ցերեկը 16:00-ի սահմաններում, հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա:

Ըստ նույն աղբյուրների` հարձակումը կապված է Տիգրան Աթանեսյանի փաստաբանական գործունեության հետ:

Փաստաբանների պալատը դատապարտում է փաստաբանի մասնագիտական գործունեության հետ կապված վիրավորանքի, սպառնալիքի և բռնության ցանկացած դրսևորում՝ ակնկալելով իրավապահ մարմինների պատշաճ ուշադրությունը և ակտիվ գործողությունները նշված դեպքի առնչությամբ»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին