Կարևոր իրադարձություններ

Ծառայակցին սպանելու համար կրտսեր սերժանտին մեղադրանք է առաջադրվել․ նա կալանավորվել է

22 Մայիս, 2020 21:17
Ծառայակցին սպանելու համար կրտսեր սերժանտին մեղադրանք է առաջադրվել․ նա կալանավորվել է

Ժամկետային զինծառայող, շարքային Հենրիկ Արամյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Հ.Դ.-ին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով՝ խուլիգանական դրդումներով ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու, սպանելու համար: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։

Կրտսեր սերժանտի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

 

 

Լրահոս

Դիտել ավելին