Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Երևանում․ 4 հոգի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է

22 Մայիս, 2020 20:22
Խոշոր ավտովթար Երևանում․ 4 հոգի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է

Այսօր՝ մայիսի 22-ին, ժամը 18;00-ի սահմաններում, Opel մակնիշի 38 FF 883 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սիլիկյան թաղամասից դեպի գերեզմաններ տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գերեզմանի պատվանդանին: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Օպերատվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն, այնուհետև հրշեջ-փրկարարները: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին