Կարևոր իրադարձություններ

Կառավարությունում քննարկվել են անախտանիշ դեպքերի վարման ռազմավարությունը և ինքնամեկուսացման նկատմամբ հսկողության մեխանիզմները

22 Մայիս, 2020 19:56
Կառավարությունում քննարկվել են անախտանիշ դեպքերի վարման ռազմավարությունը և ինքնամեկուսացման նկատմամբ հսկողության մեխանիզմները

Այսօր՝ մայիսի 22-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը: Այս մասին հայտնում են վարչապետի լրատվական ծառայությունից։

Նիստում ներկայացվել է տեղեկատվություն՝ ՀՀ-ում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի վիճակագրության, ընթացիկ դինամիկայի, վարակված անձանց առողջական վիճակի, թեստավորման ծավալների վերաբերյալ:

Առաջիկա անելիքների համատեքստում քննարկման առարկա են դարձել անախտանիշ դեպքերի վարման ռազմավարությունը և ինքնամեկուսացման նկատմամբ հսկողության մեխանիզմները: Անդրադարձ է եղել, մասնավորապես, տեխնոլոգիական գործիքների կիրառմամբ կորոնավիրուսի տարածման շղթաների վերահսկելիությանը,  համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով տարբեր ուղղություններով տարվող աշխատանքներին, տեսչական ստուգումների արդյունքներին, խախտումների դեպքում պատասխանատվության միջոցների կիրառմանը: Արծարծվել են նաև համաճարակաբանական խնդրի կառավարելիությանը, առողջապահական համակարգի հագեցվածության և ծանրաբեռնվածությանն առնչվող հարցեր:

Վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին՝ շարունակել պարետատան սահմանած կանոնների պահպանման ուղղությամբ վերահսկողական աշխատանքները:

 

 

Լրահոս

Դիտել ավելին