Կարևոր իրադարձություններ

Պակիստանում ինքնաթիռ է կործանվել․ ինքնաթիռն ընկել է բնակելի թաղամասում (տեսանյութ)

22 Մայիս, 2020 18:28
Պակիստանում ինքնաթիռ է կործանվել․ ինքնաթիռն ընկել է բնակելի թաղամասում (տեսանյութ)

Պակիստանի Կարաչի քաղաքում կործանվել է «Պակիստանի ավիուղիների»-ին պատկանող Airbus A320 ինքնաթիռ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ 

Նշվում է, որ ինքնաթիռում անկման պահին եղել է 90 ուղևոր և անձնակազմի 8 անդամ։

Ինքնաթիռն ընկել է բնակելի թաղամասում, ինչի հետևանքով ավերվել է մի քանի բնակելի կառույց։ 

Ինքնաթիռն ընկել է բնակելի տների վրա, և հիմա ճշտվում է մահացածների թիվը։ Զոհերի և վիրավորների թիվն առայժմ չի հստակեցվում, սակայն Կարաչիի քաղաքապետը հայտնել է, որ ինքնաթիռի կործանման հետևանքով նախնական տվյալներով,  ոչ ոք ողջ չի մնացել։

Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռի անկման պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել։ 

 

Լրահոս

Դիտել ավելին