Կարևոր իրադարձություններ

Վաղը կիրականացվի Կրասնոդար-Երեւան չվերթը

22 Մայիս, 2020 17:23
Վաղը  կիրականացվի Կրասնոդար-Երեւան չվերթը

 Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն hայտարարությություն է տարածել, որտեղ մասնավորապես, ասվում է.

«Տեղեկացնում ենք, որ ս. թ. մայիսի 23-ին կիրականացվի Երեւան-Վորոնեժ-Երեւան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երեւանից մեկնում ժամը 12:00, ժամանում դեպի Երեւան ժամը 17:20):

Ս. թ. մայիսի 23-ին կիրականացվի Կրասնոդար-Երեւան չվերթը Azimuth ավիաընկերության կողմից (ժամանում 17:40):

Ս. թ. մայիսի 25-ին կիրականացվի Մոսկվա-Երեւան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 21:10):

Ս. թ. մայիսի 27-ին կիրականացվի Դամասկոս-Երեւան չվերթը Cham Wings ավիաընկերության կողմից (ժամանում 00:05):

Ս. թ. մայիսի 27-ին կիրականացվի Սանկտ-Պետերբուրգ-Երեւան չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 19:30):

Ս. թ. մայիսի 29-ին կիրականացվի Մոսկվա-Երեւան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 21:10):

Պարետի ցուցումով ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղեւորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղեւորների կողմից նախապես տրված հասցեներ։

Ուստի խնդրում ենք ժամանող ուղեւորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան»։

 

Լրահոս

Դիտել ավելին