Կարևոր իրադարձություններ

Դրական ախտորոշումով քաղաքացիներին տուն ուղարկելն ավելի անվտանգ է

22 Մայիս, 2020 15:56
Դրական ախտորոշումով քաղաքացիներին տուն ուղարկելն ավելի անվտանգ է

«Պարոն Սադոյան, բա ի՞նչ եք առաջարկում, ի՞նչ անենք էդ մարդկանց, ասենք մի 20 հազար հոգուն որտե՞ղ պահենք: Չկա պահելու տեղ, դրա համար ուղարկում ենք տուն: Ավելին ասեմ, դրական ախտորոշումով քաղաքացիներին տուն ուղարկելն ավելի անվտանգ է, որովհետեւ իրենք գիտեն, որ դրական է, եւ կպաշտպանվեն, տնեցիքին էլ կպաշտպանեն, քան թե մնացած բոլոր քաղաքացիներին, որոնք հնարավոր է՝ դրական են, բայց չգիտեն դրա մասին, իրենց չեն պաշտպանում, եւ վարակում են իրենց տան անդամներին»,- այս մասին այսօր՝ մայիսի 22-ին,  Հանրային խորհրդի հետ տեսահանդիպման ժամանակ ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, անդրադառնալով ՀԽ անդամ Արշակ Սադոյանի այն հարցադրմանը, թե վարակակիրներին տուն ուղարկելը կնշանակի դատապարտել այդ անձանց ընտանիքի անդամներին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին