Կարևոր իրադարձություններ

Մոտ 350 բուժաշխատող այսօր վարակված է․ Արսեն Թորոսյան

22 Մայիս, 2020 14:15
Մոտ 350 բուժաշխատող այսօր վարակված է․ Արսեն Թորոսյան

ՀՀ  առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը այսօր՝ մայիսի 22-ին, առցանց ձևաչափով մասնակցում է Հանրային խորհրդի նիստին: Քննարկման ժամանակ Թորոսյանն ասաց, որ այս պահի դրությամբ ինտենսիվ թերապիայի 202 մահճակալ մոբիլիզացված է հիվանդանոցներում, որից զբաղծված է 152-ը:

Նախարարը նաև հավելեց. «Դա կարող է լինել անխուսափելի, ինչպես շատ երկրներում, եթե մենք շարունակաբար ունենանք բարձր թվեր: Սա ստիպված քայլ կլինի, և իր հետ կբերի վատ սցենարներ բուժաշխատողների վարակվածության առումով, քանի որ նրանք անխուսափելիորեն վարակվելու են: Մոտ 350 բուժաշխատող այսօր վարկված է»:

Հիշեցնենք, որ այսօրվա տվյալներով Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակված քաղաքացիների 300-ից ավելի դեպք: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին