Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488

  • EUR

    565,5
    575,5

  • RUB

    6,27
    6,52

Կարևոր իրադարձություններ

Ի գիտություն Կորեայում բնակվող ՀՀ քաղաքացիներին

22 Մայիս, 2020 13:29
Հեղինակ՝ Ճապոնիայում ՀՀ դեսպանատուն
Ի գիտություն Կորեայում բնակվող ՀՀ քաղաքացիներին

ՀՀ Արտաքին գործերի նախարարության կայքը տեղեկացնում է.

Ի գիտություն Կորեայի Հանրապետությունում բնակվող ՀՀ քաղաքացիների, ովքեր ունեն ԿՀ մուտքի երկարաժամկետ արտոնագիր

Տեղեկացնում ենք, որ «COVID-19»-ի դեմ պայքարի շրջանակներում ԿՀ կառավարությունը որոշում է կայացրել, համաձայն որի Կորեայում բնակվող բոլոր օտարերկրացիները, ովքեր ունեն մուտքի երկարաժամկետ արտոնագիր, ԿՀ-ից ժամանակավոր մեկնելու և կրկին վերադառնալու դեպքում պետք է պարտադիր նախօրոք դիմեն իմիգրացիոն ծառայության տարածքային գրասենյակ՝ համապատասխան թույլտվություն («re-entry permit») ստանալու նպատակով: Նախորոք չդիմելու և երկրից մեկնելու դեպքում քաղաքացիները կզրկվեն իրենց գործող կարգավիճակից և Կորեայի Հանրապետություն վերադառնալու համար ստիպված կլինեն ստանալ նոր մուտքի արտոնագիր: Բացի այդ, նույնիսկ համապատասխան թույլտվություն ստանալու դեպքում նշված քաղաքացիները պարտավոր կլինեն Կորեա վերադառնալուց առնվազն 48 ժամ առաջ բուժզննում անցնել և ԿՀ ժամանելուն պես իմիգրացիոն ծառայության աշխատակցին ներկայացնել համապատասխան տեղեկանք կամ հավաստագիր: Բուժզննման ախտորոշումը հավաստող փաստաթուղթը պետք է կազմված լինի անգլերեն կամ կորեերեն լեզուներով՝ ստորագրված զննումն անցկացրած բժշկի և բժշկական հաստատության լիազոր ներկայացուցչի կողմից: Այն պետք է պարտադիր պարունակի տեղեկատվություն զննման իրականացման ամսաթվի, քաղաքացու մոտ ջերմության, հազի, գլխացավի, շնչառության դժվարությունների և այլ ախտանիշների առկայության կամ բացակայության մասին:  

Նշենք, որ վերոհիշյալ փոփոխությունն ուժի մեջ կմտնի ս.թ. հունիսի 1-ից:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին