Կարևոր իրադարձություններ

Նախարար Սուրեն Պապիկյանը կրկին կորոնավիրուսի թեստ է հանձնել

22 Մայիս, 2020 10:45
Հեղինակ՝ Արմինե Մուրադյան
Նախարար Սուրեն Պապիկյանը կրկին կորոնավիրուսի թեստ է հանձնել

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խոսնակ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի գործընկերներ,
Ուրախ եմ տեղեկացնել, որ նախարար Սուրեն Պապիկյանը երեկ կորոնավիրուսի երկրորդ թեստն է հանձնել, որի արդյունքները ևս բացասական են:
Բացասական են նաև նախարարության մյուս աշխատակիցների թեստերը, որոնք շփում էին ունեցել վարակակիրների հետ և այդ պատճառով գտնվում էին ինքնամեկուսացման մեջ:

Նախարարն ու նախարարության աշխատակիցները կվերադառնան աշխատանքային բնականոն գործունեությանը` իհարկե խստիվ պահպանելով անվտանգության կանոնները»:

 

Լրահոս

Դիտել ավելին