Կարևոր իրադարձություններ

Հնարավոր չէ հեռավար համակարգով աշակերտներին գրել սովորեցնել. ինչպիսին կլինի կրթությունը հաջորդ ուստարվա առաջին կիսամյակում. «Ժամանակ»

22 Մայիս, 2020 08:52
Հնարավոր չէ հեռավար համակարգով աշակերտներին գրել սովորեցնել. ինչպիսին կլինի կրթությունը հաջորդ ուստարվա առաջին կիսամյակում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Մոտավորապես հայտնի է, թե ինչպիսին է լինելու կրթությունը հաջորդ ուսումնական տարվա առնվազն առաջին կիսամյակում: Ըստ կրթության համակարգին մոտ կանգնած մեր աղբյուրի՝ բարձր դասարանցիների կրթությունը կշարունակի լինել հեռավար, իսկ ավելի ցածր դասարանների աշակերտները դպրոց կհաճախեն հերթով՝ տարբեր ժամերի, որպեսզի դպրոցում աշակերտների մեծ կուտակումներ չլինեն:

Բացարձակ հեռավար ուսուցման համակարգ ներդնելը հնարավոր չէ, քանի որ ցածր դասարանների ուսուցիչները բողոքում են, որ հնարավոր չէ հեռավար համակարգով աշակերտներին գրել կամ տառեր սովորեցնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին