Կարևոր իրադարձություններ

Սաբոտաժը բացառված չէ. «Գազպրոմ Արմենիա»-ում հարուստներն ավելի են հարստանում. «Ժամանակ»

22 Մայիս, 2020 08:32
Սաբոտաժը բացառված չէ. «Գազպրոմ Արմենիա»-ում հարուստներն ավելի են հարստանում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

««Գազպրոմ Արմենիա»-ում, ավանդույթի համաձայն, հարուստներն ավելի են հարստանում, աղքատները՝ աղքատանում։

Այս ընկերությունում միջին և ցածր օղակների ֆինանսական կորուստները շարունակվում են։ Նախ վերջիններս զրկվել են եռամսյա պարգևավճարներից, ապա կամավոր/պարտադիր սկզբունքով հրաժարվում են կառավարության սահմանած գազի վճարների 50 և 30 տոկոսների արտոնությունից։

Միջին և ցածր օղակներում աշխատող աշխատակիցների խոսքով՝ եթե իրենց նկատմամբ վերաբերմունքը նման տեմպերով շարունակվի, ապա ընկերությունում զանգվածային սաբոտաժը բացառել հնարավոր չի լինի»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին