Կարևոր իրադարձություններ

Ճամբարակի համայնքապետը՝ խուլիգանության կիզակետում. նրա դեմ քրգործ է հարուցվել. «Ժամանակ»

22 Մայիս, 2020 08:21
Ճամբարակի համայնքապետը՝ խուլիգանության կիզակետում. նրա դեմ քրգործ է հարուցվել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Ճամբարակ խոշորացված համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի դեմ քրեական գործ է հարուցվել։ Նա մայիսի 8-ին Ճամբարակում իր երկու ընկերների հետ հայհոյանքներ էր տվել համայնքի բնակչուհիներից մեկին ու նրա թոռներին։ Դեպքին ականատես էին եղել նաև համայնքի բնակիչները։

Բնակչուհու դուստրը նույն օրը դիմել է ոստիկանություն։ Իրավապահներն էլ քննելով միջադեպի հանգամանքները՝ համայնքապետի գործողություններում խուլիգանության հատկանիշներ են տեսել։ Արդյունքում քրեական գործ է հարուցվել քր.օր.-ի 258 հոդվածի առաջին մասով»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին