Կարևոր իրադարձություններ

Փաշինյան-Մարուքյան հանդիպման ավարտը բավականին բուռն է եղել. «Հրապարակ»

22 Մայիս, 2020 08:02
Փաշինյան-Մարուքյան հանդիպման ավարտը բավականին բուռն է եղել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Համապատասխանո՞ւմ են լուրերն իրականությանը, որ Փաշինյան-Մարուքյան հանդիպման ավարտը բավականին բուռն է եղել. Էդմոնն ասել է` ո՛չ նախկիններն են լինելու իշխանության, ո՛չ էլ դուք, մենք ենք լինելու․ հարցրինք ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանին։ «Այո, եղել է»:

Բա Նիկոլն ի՞նչ է ասել դրանից հետո։ «Ոչինչ չի ասել, դուռը բացել, դուրս է եկել, իսկ թե ինչ դեմքով է նա դուրս եկել, կադրերը կան, կարող եք նայել»: Դուք հիմա փաստացի բոյկոտում եք, չեք մասնակցում ԱԺ նիստերին։ «Այո, որովհետեւ մեր ֆիզիկական անվտանգության հարցը դեռ չի լուծվել»:

Վախենում եք էլի՞ ծեծեն։ «Չենք վախենում, բայց կարծում ենք` այլեւս չենք կարող խուսափել նման միջադեպերից, ատելության չափաբաժինը շատ մեծ է, այսինքն` ամեն անգամ, երբ մենք մոտենանք  ամբիոնին, կարող  է նման միջադեպ լինել»:

Ձեր պահանջը ո՞րն է` անվտանգության աշխատակիցնե՞ր դնեն ամբիոնի մոտ։ «Ոչ` քաղաքական գնահատական տան կատարվածին, մեղավորներին պատժեն։ Հասկանալի է, չէ՞, որ նախկին համատեղ աշխատանքն այլեւս չի կարող լինել»: Ե՛լքը։ «Չկա՛»:

Եթե չեք գնում նիստերի, պառլամենտում ոչ մի հետեւանք չի լինում. նման մի նախադեպ 2003-ին ունեցել ենք։ «Եթե դիտարկում եք նախագծեր ընդունելու կամ չընդունելու խնդիրը, ապա, այո, իրենք ունեն մեծամասնություն, խելքներին ինչ փչի, կարող են բերել ընդունել, բայց անգամ չգնալու դեպքում մենք լուրջ վերահսկողություն ենք իրականացնելու գործընթացների վրա»: Մտածում եք, որ գնաք, կասեն` «թքածը լիզեցի՞ն», կարող եք գնալ ու ստուգել` կծեծե՞ն էլի, թե՞ ոչ. վախենո՞ւմ եք։ «Մենք ոչ մի բանից չենք վախենում, մենք արդեն ասել ենք, որ ամեն ինչի պատրաստ ենք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին