Կարևոր իրադարձություններ

Պատրաստ մեռնել հանուն հայրենիքի. Արայիկ Հարությունյանի էմոցիոնալ երդումը. «Հրապարակ»

22 Մայիս, 2020 07:57
Պատրաստ մեռնել հանուն հայրենիքի. Արայիկ Հարությունյանի էմոցիոնալ երդումը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Երեկ Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը երդվեց՝ բավականին էմոցիոնալ տեքստ արտաբերելով․ «Այս ամբիոնից համերաշխության ու համագործակցության ձեռք եմ մեկնում անխտիր բոլոր հայրենակիցներիս, այդ ձեռքը միշտ մնալու է մեկնած, քանի դեռ կիսում ենք նույն հայրենիքը․․․ Որպես Արցախի նախագահ՝ ես այլեւս չունեմ մրցակիցներ, կուսակիցներ, լոկ ունեմ սահմանադրական պարտավորություններ բոլորի առջեւ, հավատամք, որ պարտավոր եմ չձախողել, պարտավոր եմ պարզերես նայել․․․ մեր ընկերների շիրիմներին»:

Ապա շնորհակալության, ներողության եւ երդումի խոսքեր․ «Ներողություն եմ հայցում բոլորից, հայրենիքին ու ժողովրդին ծառայելու ընթացքում իմ բացթողումների ու սխալների, իմ կողմից հարուցված հիասթափությունների համար․․․1988 թ․ փետրվարի 13-ին ավագ եղբայրս հարցրեց ինձ՝ դու պատրա՞ստ ես մեռնել հանուն հայրենիքի: Ես պատասխանեցի՝ այո, պատրաստ եմ: Նա կատարեց իր երդումը եւ զոհվեց հանուն հայրենիքի։ Իմ երդումը դեռ մնում է»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին