Կարևոր իրադարձություններ

Մահվան ելքով ավտովթար Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին․ ճակատ-ճակատի բախվել են ГАЗ 24 և ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները

22 Մայիս, 2020 00:30
Մահվան ելքով ավտովթար Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին․ ճակատ-ճակատի բախվել են ГАЗ 24 և ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները

Մայիսի 21-ին, ժամը 21:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 54-րդ կմ հատվածում՝ Երանոս գյուղի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են ГАЗ 24 մակնիշի 13 LL 696 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 340 DF 499 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորներից մեկը ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել է:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների, վիրավորի ինքնությունը:

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը Գոռ Զաքարյանն էր, ով աշխատում էր ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում՝ որպես ավագ տեսուչ: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին