Կարևոր իրադարձություններ

Գանձագողության դեպք Շորժայում․ քանդել ու թալանել են «Դամբարանադաշտ» հանրապետական նշանակության հուշարձանի պահպանական գոտու տարածքի մեկ դամբարան

22 Մայիս, 2020 00:15
Գանձագողության դեպք Շորժայում․ քանդել ու թալանել են «Դամբարանադաշտ» հանրապետական նշանակության հուշարձանի պահպանական գոտու տարածքի մեկ դամբարան

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահապանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պահապանի հերթական այցի ժամանակ հայտնաբերվել է, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանի Շողակաթ համայնքի Շորժա բնակավայրի վարչական սահմաններում գտնվող «Դամբարանադաշտ» հանրապետական նշանակության հուշարձանի պահպանական գոտու տարածքի մեկ դամբարան անհայտ անձինք, գանձագողության նպատակով, մոտ 1․6 մ լայնությամբ, 1․7 մ երկարությամբ, 1․5 մ խորությամբ քանդել և թալանել են։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ի տարածած հաղորդագրությունից։ 

Նշվում է, որ փաստի առթիվ Գեղարքունիքի մարզային ծառայությունը դիմել է ՀՀ ոստիկանության վարչության Ճամբարակի բաժին, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն իրավախախտներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին